ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի պատճառով

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հրավիրել է կազմակերպության մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամլո ծառայությունը։ 

Ավելի վաղը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ՝ ընդգծելով կազմակերպության անդամ պետության նկատմամբ ադրբեջանական սադրանքների անթույլատրելիությունը։ 

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը կկայանա այսօր՝ հուլիսի 13-ին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

 

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս