Հայաստանում կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 244 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  19,  24News

քարտեզ

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 056 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 244 մարդ, շարունակում  է  բուժվել  5748-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է  35 226 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 1 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 833 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  249-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 188 567  քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը 1906 է: 

--00--ՄՀ