ՀՀ-ի ոչնչացումը Թուրքիայի նկրտումների գագաթնակետն է, արցախյան կոնֆլիկտում ահաբեկիչներ կան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Թուրքիայի նկրտումների գագաթնակետը Հայաստանի ոչնչացումն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյան։

Մելքոնյանը համամիտ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե մենք կռվում են Թուրքիայի հետ։ 

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայից պետք է սպասել ամենաբացասականը։ Այս երկրից սպառնալիքների կանխատեսումներն օրեցօր իրական են դառնում։
«Ղարաբաղյան այս կոնֆլիկտում իսլամիստ ծայրահեղական ահաբեկիչների ներգրավումը տեսանելի է։ Սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու հայության, այլև տարածաշրջանային երկրների համար»,- ասել է նա։

Ըստ Մելքանյոնի՝ կան բոլոր նախադրյալները, որ իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի սցենարով և իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս