Հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցվել են, որևէ միլիմետր առաջ չի եկել․ ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

հասարակական

Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այսօր օդուժ շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ԶՈՒ-ի ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին պաշտոնապես հաղորդում եղել է։ 

«Մարտերը այս պահին շարունակվում են, այդքան թեժ չեն՝ նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած, բայց պահպանում են իրենց աստիճանը։ Կիրառվում են հիմնականում հրետանի, շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս