Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 928 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25  24News  

կորոնավիրուս

 Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 928 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 28 431 դեպք: Ապաքինվել է ևս 604 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 10 767: Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 8 պացիենտ․ ըդհանուր թիվը կազմում է 201:

 --00—ՄՀ