Եռաբլուրում այսօր արձանագրվեց պետության վախճանը. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

քաղաքական

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Եռաբլուր պանթեոնում այս պահին ստեղծված լարված իրավիճակին:

Նա ընդգծել է, որ ոչ ոք հայրենիքի համար ննջող զինվորի հոգու հանգստյան վայրում չէր վանկարկել «Նիկո՛լ, վարչապետ», չէր հայհոյել մահացածին՝ գոռալով «դուխով»:

«Ոչնչությո՛ւն, քանի կոպեկ արժեր սգո երթդ, երբ մյուս կողմում զոհվածների հարազատները գոռում են «դավաճան» ու «թուրք Նիկոլ»։ Դու հասար նպատակիդ, տակա՛նք՝ չթողեցիր տղերքը հանգիստ ննջեն։ Եռաբլուրը ոչ մեկ այսպես չէր պղծել։ Ոչ ոք հայրենիքի համար ննջող զինվորի հոգու հանգստյան վայրում չէր վանկարկել «Նիկո՛լ, վարչապետ»։ Ոչ ոք ձեռքով չէր ողջունել մյուսին։ Ոչ ոք չէր հայհոյել մահացածին՝ գոռալով «դուխով»։ Եռաբլուրում այսօր արձանագրվեց պետության վախճանը։

Այլասերվածների մատյան գունդը (ալեններ, պապիկյաններ, դիջեյներ, սորոսական Արմեններ, դավոյանպրազյաններ, եւ այլ) առաջին գծում զգաց՝ ինչ ասել է ժողովրդի իշխանություն։ Հիմա հասկացա՞ք, որ առանց բազմահազար ոստիկանների դուք 0 եք։ Ոչնչությո՛ւն։ Պի՛ղծ։ Ոչինչ էիր ու ոչինչ դարձար։ 

Դու անգամ սգալ չգիտես պատշաճ։ Նիցշեն ասում էր՝ թե ուզում ես քո մասին լավ բան լսել, մահացիր։ Ասեմ՝ քեզ մահն էլ չի փրկի։ Ապրես՝ անիծվելու ես, մահանաս՝ էլի անիծվելու ես», - գրել է նախկին նախարարը։

--0--ԿԿ