Թող որ Քրիստոսի հայտնության խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News

հասարակական

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո: Թող աստվածային լույսով լցվեն ամենքի հոգիները, և թող մեր սրբազան տաճարների զանգերի ղողանջներն ի լուր աշխարհի ավետեն՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ ավետիս»»:

--0--ԿԿ