Փաշինյանը պետք է ներողություն խնդրի «Իսկանդերի» մասին ասվածի համար. Ալեքսանդր Շերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նիկոլ զինվորական

ՌԴ Պետդումայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են արել ներողություն խնդրել ռուսական «Իսկանդեր»-ի որակի հետ կապված դժգոհության համար: ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է հանձնաժողով կազմեն, որը կգնահատի Փաշինյանի խոսքերի ճշմարտացիությունը:

Փաշինյանը հայտարարել էր ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում «Իսկանդեր» «չպայթած» համալիրների մասին: Շերինը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է տեղի ունեցածի արդյունքներում իր անմեղությունն ընդգծել: Նրա խոսքով` ՀՀ վարչապետը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի:

«Անխոս, Նիկոլ Փաշինյանը ուզում է գտնել կատարվածում մեղավորների: Բայց նման հայտարարություններից հետո անհապաղ պետք է ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իրականում, դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն», - ասել է նա:

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում:

--00--ԱԹ