Փաշինյանը նախատեսում է Պուտինի հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Փաշինյան Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Այս մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՌԻԱ-Նովոստիին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին կհանդիպեն: Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնումը և եվրասիական ինտեգրման ուղղությամբ փոխգործակցության հեռանկարները: 

Պուտինը Փաշինյանի հետ Մոսկվայում կքննարկի նաև ՀՀ և ՌԴ ռազմավարական դաշնակցության և գործընկերության զարգացման հարցը:

--00--ԱԹ