Հունաստանում սպանվել է հայտնի լրագրող Յորգոս Կարաիվազը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

աշխարհ

Հույն հայտնի լրագրող Յորգոս Կարաիվազը գնդակահարվել է Աթենքում: Հունաստանում նա հայտնի էր քրեական թեմաներով իր ռեպորտաժներով: Այս մասին հայտնում է Kathimerini-ն։

Անհայտ անձինք դեպքի վայր են եկել մոտոցիկլետով և վեց անգամ կրակել են լրագրողի վրա։

Հարձակման ժամանակ նրանք, հավանաբար, խլացուցիչով ատրճանակներ են օգտագործել: Հարձակումը տեղի է ունեցել, երբ Կարաիվազը տուն էր վերադառնում հաղորդման նկարահանումներից հետո:

--0--ԿԿ