Էրդողանի վարչակազմը 19 տարում 7 անգամ ավելի շատ պետպարտք է կուտակել, քան եղել էր 80 տարում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Էրդողան

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նախ ըստ վերոհիշյալ զեկույցի՝ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 19 տարի լինելով երկրի կառավարման ղեկին, այդ ընթացքում կուտակել է 7 անգամ ավելի շատ պարտք, քան եղել էր դրան նախորդած 80 տարվա ընթացքում։ 2002 թվականին Թուրքիայի ներքին ու արտաքին պարտքերը կազմում էին 243.1 մլրդ դոլար, այժմ ավելացած է մոտ 2 տրլն թուրքական լիրայով։

Նշվում է, որ ԱԶԿ-ականները իշխանության եկան այն հռետորաբանությամբ, թե իրենք դեմ են բարձր տոկոսադրույքներին, քանի որ դրանք գնաճի պատճառ են դառնում։ Մինչդեռ իրենց իշխանավարման 19 տարվա ընթացքում պետական բյուջեից տոկոսների մարման համար վճարվել է 1 տրլն 180 մլն թուրքական լիրա։

Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիայի գանձապետական պարտքի ֆոնդի 88 տոկոսը ձևավորվել է հենց ԱԶԿ-ականների իշխանության ժամանակաշրջանում։

--00—ՄՀ