Մարտակերտում հողագործի սպանութունը ռուս սահմանապահների հեղինակությունը գցելու համար էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնում՝ Թուրքիայից ի՞նչ ազդակներ է ստանում, որ համարում է դրական։ Հանրությունը, ընդդիմությունը ոչ մի ազդակ չի ստացել, բացի սահմանին հնչող կրակոցներից, որի հետևանքով զոհվում են զինծառայողներ և քաղաքացիական անձինք»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Մարտակերտում դիպուկահարի կողմից իր այգում աշխատող հողագործի սպանությունը, կրակոց էր նաև ռուս սահմանապահների ուղղությամբ, իրենց դերը և հեղինակությունը տարածաշրջանում գցելու համար էր, և պատահական չէր, որ ՌԴ-ն գնահատական տվեց այդ միջադեպին, որովհետև Մոսկվայում հասկացան թե ինչ ազդակ էր: Իսկ ՀՀ-ն ղեկավարող վարչախումբը և ղեկավարը ինչ ազդակներ է ստանում Թուրքիայից, հանրությունը և քաղաքական ուժերը պետք է հարցադրումները խստացնեն, քանի որ շատ դաժան փորձ ունենք, երբ Փաշինյանը պնդում էր, որ Ալիևը կիրթ անձնավորություն է, սակայն ունեցանք դաժան պատերազմ: Այս հարցը պետք է մանրամասնել, այն կարող է  վտանգավոր լինել»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։