ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը կայանալու է Ստոկհոլմում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նիստի ժամանակ նախատեսվում են կազմակերպության գործունեության հեռանկարներին և աշխատանքի արդյունքներին առնչվող հարցեր։
«Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան:
--00—ԼՄ