Դսեղ գյուղում հրդեհ է բռնկվել․ մեկնել է երեք մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

ԱԻՆ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 21:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 200 քմ):

--00--ԱՀ

Տեսանյութեր