Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 78 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 79 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 130 հազար 524-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է վիրուսի 3228 նոր դեպք, որից 529-ը հոսպիտալացվել է:

Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 147 հազար 872 դեպքից 5 մլն 950 հազար 425-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3169 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

58 մլն 489 հազար 565 իրանցի արդեն ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, երկրորդ չափաբաժինը ստացել է 48 մլն 926 հազար 450 մարդ: Իսկ 1 մլն 971 հազար 229 քաղաքացի էլ ստացել է երրորդ՝ խթանիչ չափաբաժինը:

--00--ԱՀ