Աշտարակում բախվել են КАМАЗ-ն ու ՎԱԶ-21099-ը. վարորդներն ու ուղևորները հրաժարվել են բուժօգնությունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմանում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի նախկին Աշտարակի «գայի պոստի» հարևանությամբ, բախվել են 56-ամյա Գնել Մինասյանի վարած КАМАЗ մակնիշի և Մուշեղ Աղեկյանի վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի` տուծաժներ չկան: Վարորդներն ու ՎԱԶ-21099-ում գտնվող ուղևորները հրաժարվել են հիվանդանոց մեկնել՝ ասելով, որ իրենք չեն տուժել:  

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

նկար

--00—ԼՄ