Հավանական է, որ ադրբեջանցիներն են գազատարը պայթեցրել, ՌԴ-ի հետ վերանորոգման ժամկետները ճշտվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

«Պատերազմից հետո ադրբեջանցիները կարծում էին, որ արցախցիներն իրենց հայրենիք չեն վերադառնա, բայց մեծ մասը վերադարձավ և սկսեց բնականոն կյանք վարել։ Հիմա հոգեբանական գրոհներով ուզում են հասնել նրանց հիասթափեցմանն ու հեռացմանը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով արդեն մեկ շաբաթ Արցախում գազի բացակայության և ադրբեջանցիների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու արգելքին, նաև սահմանի տարբեր հատվածներում հնչող կրակոցներին և ականների կիրառման հանգամանքին:

«Ադրբեջանն օգտվում է իրավիճակից, որ Հարավային Կովկասի գլխավոր դերակատար ՌԴ-ն կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի վրա, բայց ՌԴ-ն ներկայություն ունի ՀՀ-ում և Արցախում, որն անվտանգային առումով կարևոր է։ Իմ կարծիքով, այդ պատճառով Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմազմական գործողության չի գնա, չի կարող ռուս զինծառայողը գտնվել Արցախում, և նրա ուղղությամբ գործողություն սկսվի: 

Ինչ վերաբերում է գազատարին, ապա հավանական է, որ ադրբեջանցիներն են գազատարը պայթեցրել, և վերանորոգման թույլտվություն չեն տալիս, ռուսական կողմի հետ ժամկետները ճշտվում են:
Բայց պետք է նշել, որ Արցախում ենթակառուցվածքների շրջափակման նախադեպ է, ինչն ավելի վտանգավոր է, քան մեկ ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը»,- ավելացրեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։