ԵԱՏՄ-ի ղեկավարների քննարկմանը կներկայացվի 14 հարց․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ԵԱՏՄ գագաթնաժողով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներին մայիսի 27-ին կայանալիք գագաթնաժողովում կառաջարկվի քննարկել միությանշրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները:

Մայիսի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել Է, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա տեսակոնֆերանս-կապով, ԵԱՏՄ-ի ղեկավարների քննարկմանը կներկայացվի 14 հարց: Ավելի վաղ պլանավորվել Է, որ ԵԱՏՄ-ի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին Բիշքեկում:

Մյասնիկովիչը նաեւ տեղեկացրել Է, որ նախօրյակին Բիշքեկում կկայանա առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը, որտեղ նույնպես տեսակոնֆերանսի ռեժիմով կմասնակցեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱԱ

Տեսանյութեր