Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը փլուզվել է․ խճուղին երկկողմանի փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մայիսի 20-ին՝ ժամը 06:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

--00—ԼՄ

Տեսանյութեր