Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հետ ուղիղ կապը տեղի կունենա հուլիսից ոչ շուտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 8, 24News

Պուտին երեխաներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ կապը  ռուսների հետ տեղի կունենա հուլիսից ոչ շուտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ միջոցառումը չի նախատեսվում անցկացնել հաջորդ ամսվա ընթացքում։

«Ուղիղ կապ այս ամիս չի կարող տեղի ունենալ: Միջոցառման ժամկետը դեռ որոշված չէ, սակայն  նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,-ասել է նա, հավելելով, որ թե՛ տեխնիկական, և թե՛բովանդակային տեսակետից, այն շատ բարդ, ծավալուն իրադարձություն է: Հետևաբար, ընթացիկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, բայց այն վերջնական փուլ կմտնի վերջնաժամկետներից հետո:

--00--ԱՀ