Ո՞վ է «Պատիվ ունեմ»-ի ցուցակում հաջորդը և կվերցնի՞ արդյոք մանդատը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

նկար

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել,որի մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել։

«Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է՝ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր։ Դեռևս հայտնի չէ՝ կվերցնի՞ վերջինս իր մանդատը, թե՞՝ ոչ:

Հիշեցնենք, որ Արթուր վանեցյանն իր հայտարարությունում նշել էր, որ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը: Նա նաև հիշեցրել էր, որ ՀՀ քաղաքացին քվե էր տվել իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար, սակայն այս խորհրդարանը, կարծում է, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ 

--00—ԼՄ