ԵՄ դիտորդները Գեղարքունիքում պարեկություն կանեն Ադրբեջանի հետ սահմանին. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի տեխնիկական անձնակազմի հետ ենք հանդիպում ունեցել Վայոց Ձորում, բայց առաքելություն իրականացնողների հետ չենք հանդիպել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Թե քանի հոգի են լինելու, հստակեցված չէ, բայց որ մարզում լինելու են և պարեկություն են անելու, դրա մասին եղել են քննարկումներ։ Սահմանի երկայքով ծառայություն են իրականացնելու և մոնիթորինգ են անելու»,-նշեց մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ