Պուտինը հրամայել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

pYxQKSIvhEkGsHhMB78iEMclShcC9p

Ռուսական սահմանն ուկրաինական անօդաչուների կողմից հատելու վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը: Այս մասին գրում է «Գազետա»-ն։

Անօդաչու թռչող սարքերը, որոնք, ըստ Կրեմլի, արձակվել են Ուկրաինայից, հասել են Ռուսաստանի խորքեր, այդ թվում՝ մեկը թռչել է մայրաքաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա։

Պաշտոնյաները հայտնում են, որ անօդաչուների հարվածներից որևէ մեկը չի վիրավորվել և ոչ մի զգալի վնաս չի հասցվել, սակայն երկուշաբթի գիշերն ու երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած հարձակումները հարցեր են բարձրացրել Ռուսաստանի պաշտպանական կարողությունների վերաբերյալ:

--00—ՅՄ