Եվրասիական մայրցամաքում բռնկվող ցանկացած հակամարտություն կարող է վերաճել մեծ պատերազմի. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

44058683_0_0_1600_901_1920x0_80_0_0_99e97cb6bdf05d0737a729548b7a623a

Եվրասիական մայրցամաքում ներկայում բռնկվող ցանկացած հակամարտություն կարող է վերաճել մեծ պատերազմի։ Այս մասին Բելտայի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ դրանք բոլորն էլ վտանգավոր են յուրովի, դրանցից յուրաքանչյուրը կարող է մեծ պատերազմ դառնալ։ Հատկապես, իհարկե, եթե նկատի ունենանքայն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Այնտեղ մի քանի թեժ կետեր կան՝ Սիրիա, Եմեն, Լիբիա։ Այս ամենն արտահոսում է աֆրիկյան մայրցամաք»,-ասել է նա։

Լավրովը նշել է, որ վերջին շրջանում ամենայն սրությամբ է ծագել պաղեստինյան հարցը՝ հիշեցնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ պարզ է արտահայտվել, որ Մոսկվան կտրականապես չի ընդունում և դատապարտում է ցանկացած ահաբեկչական գործողություն:

«Բայց, դատապարտելով ահաբեկչությունը, ՌԴ-ն կտրականապես համաձայն չէ, որ ահաբեկչությանը կարելի է պատասխանել՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ ուժի անխնա կիրառումը այն օբյեկտներում, որտեղ ակնհայտորեն գտնվում է քաղաքացիական բնակչությունը, ներառյալ պատանդ վերցնելը, այլ գործողություններ, որոնք չեն տեղավորվում միջազգային մարդասիրական իրավունքի մեջ»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

--00—ՅՄ