Փաշինյանը և Կորեայի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են երկուստեք դեսպանատներ բացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

g

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կորեայի Հանրապետության նախագահի հեռախոսազրույցը Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել:

 

--00—ԱՊ