ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործին՝ նշելով, որ էքստրադիցիոն պրոցեսն ընթացքի մեջ է։
«Որևէ նոր բան չունեմ ձեզ ասելու: Էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք, չունենք որևէ այլ նորություն, որի մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտություն կա»,- ասել է Դավթյանը:
Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Նարեկ Սարգսյանը քաղաքական ապաստան է հայցել Չեխիայի իշխանությունից, գլխավոր դատախազը տեղեկացրել է. «Գտնվում ենք բնական միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերով էքստրադիցիոն պրոցեսի մեջ։ Չկա այդպիսի տեղեկություն»։