«Դոմոդեդովոյում» սահմանափակումներ են մտցվել չվերթների ժամանումների և մեկնումների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture7

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Օդային երթևեկության կառավարման պետական ​​կորպորացիայի որոշմամբ՝ թռիչքների անվտանգության հավելյալ միջոցառումներն ապահովելու նպատակով, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ժամը 09:39-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ժամանման և մեկնման համար»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ նման սահմանափակումների ընթացքում ինքնաթիռները ուղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։ Այսպիսով, Նորիլսկից և Գորնոալտայսկից մեկնող չվերթները մեկնել են Նիժնի Նովգորոդ։ Օշից թռչող չվերթը մեկնել է «Շերեմետևոյի» այլընտրանքային օդանավակայան:

--00—ՅՄ