Մեքսիկայում 1-ին անգամ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

Փաստաթուղթը ներկայացրեց կառավարող «Մորենա» կուսակցության պատգամավոր Կրիստինա Պորտիլյո Այալայը։ Հայտարարության ընդունումից հետո Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Փաստաթղթի ընդունմանը ներկա էր Միչոականում ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը։

Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմնի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

Նկարներում՝ հայտարարության տեքստը․

1
1
1
1

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս