Unibank

Unibank Mobile

Հրայր Զորյանն ազատվել է պաշտոնից. ըստ ԱԺ նոր կառուցվածքի՝ հաստիքն այլևս գոյություն չունի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Հրայր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանի՝ պաշտոնից ազատվելու մասին լուրին, ասել է, որ  կառուցվածքային փոփոխությունների պատճառով վարչության պետի տեղակալի հաստիք այլևս չկա։

«Վարչության պետի տեղակալների հաստիքները տարբեր ստորաբաժանումներում հանվել են։ Պարոն Զորյանը հենց այդ հաստիքն էր զբաղեցնում, և օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվ է անցել։ Իրեն առաջարկվել է մասնակցել վարչության պետի թափուր հաստիքի համար մրցույթին»,-24News-ին ասել է Վահան Կոստանյանը:

Անդրադառնալով Հրայր Զորյանի հետ ունեցած հարաբերություններին՝ Վահան Կոստանյանն ասել է, որ հարաբերությունները շատ լավ են:

Մերի Մարտիրոսյան

Տեսանյութեր

Live

Լրահոս