Աֆեյանի ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ․ ուղարկվել է փորձարկման

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

կորոնավիրուս

Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը առաքել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակները: Ընկերության համահիմնադիրն ու նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է։

Time-ի տեղեկություններով՝ պատվաստանյութը ստեղծվել է 42 օրվա ընթացքում։ Առաջին սրվակներն ուղարկվել են ԱՄՆ-ի Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որը նախատեսում է ապրիլին մարդկանց թեստավորման համար պատրաստել պատվաստանյութեր։

Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները նաև սկսել են փորձարկել էբոլայով վարակված հիվանդների համար հակավիրուսային դեղամիջոցը։ Այս պատվաստանյութն առաջինն է, որ անցնելու է փորձարկման փուլ։ Կամավորը Diamond Princess նավում կորոնավիրուսով վարակված ուղևորն է։ Ուսումնասիրությանը կմասնակցեն նաև COVID-19-ով ախտորոշված այն անձինք, որոնք  հոսպիտալացվել են:

Նշենք նաև, որ Նուբար Աֆեյանը 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ մասնակցել է «100 կյանք» մարդասիրական նախաձեռնության հիմնմանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս