Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցներն Ազգերի լիգայում հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

.

Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին ընդգրկվեց C ենթախմբի երկրորդ խմբում և կմրցի Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ:

Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև 2021 թվականին: