Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 2-ին ստորագրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: