Ստամբուլում 3,8 մագնիտուդ ուժով երկրաշարժ է եղել. բնակչության շրջանում խուճապ է առաջացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

երկրաշարժ

Ապրիլի 14-ին Ստամբուլի Արնավութքյոյ թաղամասում 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ այն եղել է 4․1 բալ։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։56-ին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։