Սամցխե Ջավախքում հաստատվել է կորնավիրուսի առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News        

կորոնավիրուս

Վրաստանի 11 շրջաններից միայն երկուսը՝ Գուրիան և Կախեթին են «Կորոնավիրուսից ազատ» համարվում: Մեկ շաբաթ առաջ այս տվյալներն այլ էին, Սամցխե Ջավախքը ևս «կանաչ գոտի» էր որակվում: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ապրիլի 19-ին Սամցխե Ջավախքի շրջանում, Բորջոմիի Ախալդաբա գյուղի 30-ամյա բնակչի մոտ հաստատվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածի կոնտակտները պարզվել են, նրանք տեղափոխվել են կարանտինային ռեժիմ, ընտանիքի անդամները՝ ինքնամեկուսացման մեջ են:

Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հայտարարել է, որ վարակվածը շփում է ունեցել 8 մարդու, այդ թվում՝ քրոջ հետ, որը անցել է կորոնավիրուսի թեստը, պատասխանը բացասական է եղել:

Նշենք, Աջարիայում կորոնավիրուսն առաջին անգամ հաստատվեց մարտի 15-ին:

Վրաստանում առաջին վարակման դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Վարակված պացիենտը Մառնեուլի շրջանի բնակիչ էր, Վրաստան էր մուտք գործել Իրանից: Վրաստանում վարակի հաստատման պահից սկսած մի քանի անգամ վարակաբանները չեն կարողացել հաստատել վարակի աղբյուրը:

Տեսանյութեր

Live

Լրահոս