Փաստորեն, քվեարկության կոճակներ շփոթողը նման մի բանում է մեղադրում դիվանագետ Լավրովին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ա

«Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է, աղջիկներ և տղաներ։

Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք գրասեղանի։

Նայեք՝ կարևորը վերջում չդառնա զոհասեղանի։

Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու.. վերջ»։