Մոսկվայում COVID-19-ից բուժվել է ևս 1864 մարդ. ընդհանուր ապաքինվածների թիվը՝ 21 506

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

կորոնառդ

Մոսկվայում բժիշկները բուժել են կորոնավիրուսով վարակված ևս 1864 քաղաքացու։ Այս մասին մայիսի 13-ին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, փոխանցում է ТАСС-ը: Մոսկվայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից ապաքինվել է 21 506 մարդ: 

Նա հավելել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բուժումը նշանակվում է բժշկի կողմից ՝ կախված հիվանդության ախտանշաներից և ծանրությունից:

Ռուսաստանում, ըստ օպերշտաբի, գրանցվել է վարակման 232 243 դեպք, վերականգնվել է 43 512 մարդ, մահացել՝ 2 116-ը: