Մայիսի 23-25-ին կլինի 30-35մ/վրկ քամու ուժգնացում. դա վտանգավոր օդերևութաբանական երևույթ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

քամի

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարավից՝ Ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ, առանձին բնակավայրերում 30-35 մ/վրկ, որը համարվում է վտանգավոր օդերևութաբանական երևույթ։

Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին, 20-22մ/վրկ»:

Տեսանյութեր

Live