Տասնյակ ՀՀ և ՌԴ քաղաքացիներ 3 օր է Բագրատաշենում են. չեն կարողանում մեկնել ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում և հրապարակել տեսանյութ։

«Սահմանները բացելուն այլընտրանք չունենք: Այս տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչ վիճակում են հայտնվել Բագրատաշենում:

Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է գտվնում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում և ցանկանում են ցամաքային սահմանով անցնել և գնալ ՌԴ միանալ իրենց ընտանիքներին»,-գրել է Մարուքյանը: 

--0--ԿԿ