ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը: Այադ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ:
Ցավակցում ենք Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին:
Հավե՛րժ փառք, Էդիկ։
Խոնարհվում ենք...»,-նշվում է հայտարարությունում:
--00—ԼՄ