ՌԴ-ի հետ պետք է ռազմաքաղաքական պայմանագիր ստորագրվի․ Ծառուկյանը հանդիպել է գյումրեցիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News 

«Բարգավաճ  Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հանդիպել է արվեստագետների և արհեստագործների հետ։

 Հանդիպմանը Ծառուկյանը ներկայացրել է արտահեթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության ծրագրերը։

Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ կա 4-5 խնդիր, որից առաջինը պետության և ժողովրդի անվտանգությունն է․

«ՌԴ-ի հետ պետք է ռազմաքաղաքական պայմանագիր ստորագրվի, աշխատատեղեր ստեղծվեն»:

Ծառուկյանի պնդմամբ՝ մոտ 2 մլն 200 հազար վարկառու պետք է ներում ստանա:  

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ