Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Փայլան

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր արժեզրկման նոր ռեկորդներ է գրանցում։ Մասնավորապես, հոկտեմբերի 21-ին Թուրքիայի կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքները նվազեցնելու որոշումից անմիջապես հետո արտարժույթի շուկայում լիրայի փոխարժեքները կտրուկ բարձրացել են։   

Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադառնալով թեմային, նշել է, որ կենտրոնական բանկի հիշյալ որոշումն ինքնասպանություն է․ գրել է Ermenihaber.am-ը։

«Վառելիքի, էլեկտրաէներգիայի, գազի գները թանկանում են, իսկ մեր հայրենակիցները հայտնվում են թանկացումների շղթայում։ Տոկոսադրույքների այս նվազեցման պատճառը միանձնյա ռեժիմն է, հետևանքը՝ տոկոսադրույքը։ Եթե տոկոսադրույքներն իջեցնենք առանց այս համակարգը փոխելու, դոլարը կբարձրանա»,-ասել է պատգամավորը։

Փայլանի խոսքով՝ այժմ Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի։

--00—ՄՀ