Երևանի որոշ փողոցներ փակ կամ մասնակի փակ կլինեն. մեկնարկում է աշնանային էտը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_17

Աշնանային էտով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին վաղ առավոտից մայրաքաղաքում փակ և մասնակի փակ կլինեն մի շարք փողոցներ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Արաբկիր վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Օրբելի և Հովսեփ Էմին փողոցները։

Կենտրոն վարչական շրջանում մասնակի փակ կլինեն Քրիստափոր-Սարի թաղ 15 հատվածը, ամբողջությամբ փակ՝ Քաջազնունի փողոցը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մասնակի կփակվի Մինաս Ավետիսյան փողոցը, Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի փողոցը։

--00—ՅՄ