Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցը դրանց դատապարտումն է․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

ռհգ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի վերաբերյալ:

«Ապրիլի 24, 1915 Թուրքական կառավարությունը սկսեց հայ ժողովրդի ծրագրված ցեղասպանությունը, որին զոհ գնացին 1․5 միլիոն անմեղ հայորդիներ:

Թուրքական ժխտողականությունը պետք է դատապարտվի: Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցը դրանց դատապարտումն է:

«Այլևս երբե՛ք»,- գրել է Էդուարդ Շարմազանովը: