Իտալիայի Վենետո շրջանում կորոնավիրուսի պատճառով բոլոր դպրոցները փակվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

վենետիկ

Իտալական «ANSA» գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի Վենետոյի շրջանի բոլոր դպրոցները փակվել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Դպրոցները փակ կլինեն մինչև 2020 թվականի մարտի 1-ը: Վենետոյի մարզպետն իր ափսոսանքն է հայտնել պատճառված անհարմարության համար, սակայն նաև նշել է, որ առողջությունը ամենակարևորն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրալիայի սահմանին Իտալիայից եկող գնացք է կանգնեցվել՝ 2 ուղևորի պատճառով, որոնց մոտ կորոնավիրուս են կասկածել: Իտալիայում կորոնովիրուսով վարակվածների թիվը կազմում է 152 մարդ, ևս 3-ը մահացել են:

1

Չինաստանի իշխանությունն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էր պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել էր 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում, որտեղ այս պահին կարանտինի գոտի է հայտարարված։

Բազմաթիվ երկրներում մարդիկ խուճապի են մատնվել արագ տարածվող մահացու կորոնավիրուսից, որոշ երկրներ, անվտանգության նկատառումից ելնելով, փակել է սահմանը կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի ունեցող երկրների համար։ 

1

Հայաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, հայտարարել է, որ կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։