Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

հասարակական

«Վարույթն իրականացնող մարմինը Նվեր Ծառուկյանին հրավիրել է հարցաքննության, սակայն փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ նա առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ, նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել»,- 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռիմա Եգանյանը: 

Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասներ ներկայացնել, սակայն նշեց, որ համապատասխան բժշկական փաստաթղթեր են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, և ապաքինումից հետո Նվեր Ծառուկյանը կներկայանա հարցաքննության: 

Փաստաբանը հայտնեց, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննության էր կանչվել  2019-ի թվականի հունվարի 29-ին Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած դեպքի առնչությամբ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս