Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 3 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

հասարակական

Հուլիսի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի շտապօգնության ավտեմեքենաներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել են։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս