Կոտայքում բախվել են «Մերսդեսն» ու 2 «Օպել»-ները․ մայրն ու նրա 2 երեխաները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Դեկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմանում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Բաղդասար Գ․-ի վարած «Opel» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ, 56-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի և 35-ամյա Սմբատ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com

նկար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Սմբատ Ս․-ի ուղևորները՝ Կոտայքի մարզի բնակիչներ 28-ամյա Լուսինե Ա․-ն և նրա երկու որդիները՝ 7-ամյա Էրիկ Ս․-ն և 5-ամյա Մարուսյա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

նկար

--00—ԼՄ