ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 187 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության հատուկ կայքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3306 դեպք:
Ապաքինվել է ևս 46 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1481:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5014 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:
--00—ՄՀ