Վիճակը մտահոգիչ է․ անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել: Այս մասին, ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո, ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Քննարկումները շարունակվել են, փորձում ենք ճշտել միմյանց դիրքորոշումներն ու անելիքները: Մեր ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է», - ասաց Սաղաթելյանը և զերծ մնաց այս պահին գնահատականներ տալուց։

Իսկ «Հայրենիք կուսակցության» նախագահ Արթուր Վանեցյանն էլ նշեց, որ խոսելու շատ բան կա, ավելի ուշ անպայման կխոսի:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս