Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1941 նոր դեպք, 10 մահ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24  24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1941 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 26 503 դեպք: Ապաքինվել է ևս 412 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 10 163:

Կորոնավիրուսից մահացել է ևս 10 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 193:

Կարանտինի ռեժիմում է մնում 4 180 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 3 571-ը:

--00—ՄՀ